Մատչելիության հղումներ

logo-print

Լոս Անջելեսում հայկական հանցախմբի անդամներ են ձերբակալվել


Լոս Անջելեսում երեկ ձերբակալվել են հայկական հանցավոր խմբավորման անդամներ, որոնք կասկածվում են Լոս Անջելեսի շրջանի բանտում տեղի ունեցած խռովության կազմակերպմանը առնչություն ունենալու մեջ:

Շերիֆի խոսնակ Սթիվ Ուիթմորը Associated Press գործակալությանը փոխանցել է, որ ձերբակալվել է շուրջ կես տասնյակ մարդ: Նա ասել է, որ հայկական հանցախումբը համագործակցում է մեքսիկական մաֆիայի հետ, որը կառավարվում է կալանավայրից` վերահսկելով նաեւ հանցավոր տարրերի գործունեությունը բանտից դուրս:

Օգոստոսի 22-ին տեղի ունեցած խռովության հետեւանքով բազմաթիվ մարդիկ էին վիրավորվել, պատճառվել էր շուրջ 250 հազար դոլարի նյութական վնաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG