Մատչելիության հղումներ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ. պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, զրույցի ընթացքում կողմերը մանրամասնորեն քննարկել են էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերը։

Ռուսաստանի կառավարության մամլո գրասենյակի հաղորդմամբ, մասնավորապես, վարչապետները քննարկել են «Սամսուն–Ջեյհան» նավթամուղի, ինչպես նաեւ թուրքական ատոմակայանի կառուցմանը վերաբերող հարցեր։

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ համատեղ ծրագրերի իրագործումը ընթանում է նախապես համաձայնեցված ժամկետներում, հաղորդում է Իտար–տասսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG