Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում են իսպանական OHL ընկերությունների խմբի ներկայացուցիչները


Հայաստանում են իսպանական OHL ընկերությունների խմբի ներկայացուցիչները, որոնց այսօր ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հյուրերը վարչապետին են ներկայացրել OHL-ի գործունեության հիմնական ուղղությունները եւ շինարարության ոլորտում կուտակած փորձը։

Հանդիպման մասնակիցները զրուցել են ճանապարհաշինության ոլորտում համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, քննարկվել են Հյուսիս - Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին OHL-ի մասնակցությանն առնչվող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG