Մատչելիության հղումներ

Ահմադինեջադը Բաքու կժամանի Կասպյան գագաթնաժողովի նախօրեին


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Ադրբեջան կժամանի նոյեմբերի 18-ին Բաքվում մեկնարկելիք Մերձկասպյան պետությունների գագաթնաժողովի նախօրեին: Այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ռամին Մեհմանփարասթը:

Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով իրանական Mehr գործակալությանը, Մեհմանփարասթը հաղորդել է նաեւ, որ մինչ գագաթնաժողովը Ահմադինեջադը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:

Բաքվի գագաթնաժողովին մասնակցելու են Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի նախագահները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG