Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի դեսպանի բլոգի նոր գրառումը ադրբեջանական ֆիլմերի փառատոնի ձախողման մասին է


Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը իր բլոգի հերթական գրառումը նվիրել է Երեւանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի ձախողմանն ու ափսոսանք հայտնել:

Դեսպանը գրել է, որ թեեւ իրենք փառատոնի կազմակերպմանը չեն աջակցել, բայց ցավում է, որ «սա ոչ միայն արտահայտման ազատության հարց է, այլեւ հարցականի տակ է դնում հայկական հասարակության բաց լինելն ընդհանրապես»:

Գրառման մեջ Չարլզ Լոնսդեյլը մատնանշել է մի քանի նախագծեր, որոնց իր գլխավորած դեսպանությունն աջակցել է, եւ որոնց նպատակը հենց երկխոսության հասնել է. - «Իհարկե ցավալի է, որ նմանատիպ փառատոն այսօր հնարավոր չէ կազմակերպել նաեւ Բաքվում, բայց չեմ կարծում, որ դա պատճառ է` վարագույրներն իջեցնելու եւ արգելափակելու համար այն երկրները, ում հետ վեճեր կան: Դա միայն ավելի ամրացնում է կարծրատիպերն ու հիմքեր ստեղծում հետագա առճակատումների համար», - նշել է նա:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին` Մեծ Բրիտանիայի դեսպանը մատնանշել է իրենց փորձը Հյուսիսային Իռլանդիայի հետ` ընդգծելով, որ «կոնֆլիկտի երկու կողմերի համար էլ շատ դժվար է հաղթահարել իրական բողոքները, բայց դա անհնար չէ»:
XS
SM
MD
LG