Մատչելիության հղումներ

Իրանը համաձայն է իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսել դեկտեմբերի 5-ին


Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը համաձայնել է իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը սկսել դեկտեմբերի 5-ին, ինչպես առաջարկել էր Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Միաժամանակ, Իրանը դեռեւս համաձայնություն չի տվել բանակցությունների անցկացման համար Էշթոնի առաջարկած վայրի հարցում` Վիեննա կամ Ժնեւ: Պաշտոնական Թեհրանը նախընտրում է, որպեսզի բանակցությունները, որոնցում ընդգրկված են լինելու Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Չինաստանը եւ Ֆրանսիան, անցկացվեն Ստամբուլում:

Նախատեսվող բանակցությունները առաջինը կլինեն Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների խստացումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG