Մատչելիության հղումներ

logo-print

Նյու Դելիում շենքի փլուզման հետեւանքով առնվազն 61 մարդ է զոհվել


Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում շենքի փլուզման հետեւանքով առնվազն 61 մարդ է զոհվել, եւս 78-ը վիրավորվել է:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` 15 տարի առաջ կառուցված շենքում բնակվում էր շուրջ 200 մարդ, հիմնականում ներգաղթյալ բանվորներ` իրենց ընտանիքներով:

Շենքը փլուզվել է երեկ երեկոյան: Տեղի իշխանությունները ենթադրում են, որ եւս շուրջ 30 մարդ դեռեւս մնում է փլատակների տակ:

Աղետի պատճառները առայժմ պարզված չեն, սակայն պաշտոնյաների մեկը ենթադրություն է հայտնել, որ կառույցը խարխլվել է խոնավությունից, որի պատճառը հորդառատ անձրեւներն են:

Հարեւան շենքից, որը նույնպես վտանգված է փլուզման հետեւանքով, բնակիչները տարհանվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG