Մատչելիության հղումներ

logo-print
Նոյեմբերի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա։ Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` այցի շրջանակներում նախատեսված են հայ - ռուսական երկկողմ հանդիպումներ, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի մասնակցությունը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացվելիք միջոցառմանը:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր ժամանել է Ջավախք` նոր միջպետական մայրուղու բացմանը մասնակցելու նպատակով: Դիմելով Ախալքալաքի կենտրոնական հրապարակում հավաքված տեղի բնակիչներին` Սահակաշվիլին նախ հայերեն ասել է. - «Բարեւ ձեզ, եղբայրներ եւ քույրեր: Շնորհավորում եմ ձեզ` մեր պայմանավորվածությունների, ձեր երազանքի կատարման առթիվ: Այսօր մեծ օր է ողջ Վրաստանի համար»:

XS
SM
MD
LG