Մատչելիության հղումներ

logo-print

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ամերիկյան պատվիրակության հետ


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչի, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի` Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ամերիկյան օժանդակության համակարգող Դեյվիդ Ռոզենբլումի, Պետդեպարտամենտի` տարածաշրջանային հակամարտությունների եւ կովկասյան գործերի գրասենյակի փոխտնօրեն Ջոն Էսպինոզայի եւ ամերիկյան դեսպանության քաղաքական եւ տնտեսական հարցերով համակարգող Չարլզ Լոբդելի հետ:

Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակին, կոռուպցիային, ինչպես նաեւ ընտրական համակարգին առնչվող հարցեր:

«Առաջին նախագահը բարձրացրել է նաեւ քաղբանտարկյալների եւ նրանց շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերջին շրջանում քրեակատարողական հիմնարկում սանձազերծված հարձակումների դադարեցման հարցերը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG