Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` այցի շրջանակներում նախատեսված են հայ - ռուսական երկկողմ հանդիպումներ, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի մասնակցությունը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացվելիք միջոցառմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի նաեւ Հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին:

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ վաղը նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը Հայաստանի նախագահի հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG