Մատչելիության հղումներ

logo-print

Լոռվա անտառներում հրդեհները մարելու համար պահանջվել է բանակի օգնությունը


Երեկ գիշերվանից հրդեհ է բռնկվել Լոռիի 3 հատվածների՝ Սպիտակի, Լեռնաջուրի, Գուգարքի անտառային տարածքներում:

Գուգարքի անտառտնտեսության տնօրեն Անատոլի Մխիթարյանը կարծում է, որ անցած շաբաթվանից ծայր առած հրդեհները սկսվել են այն բանից հետո, երբ մոտակա բնակավայրերի բնակիչները այրել են խոտածածկ տարածքները, որոնցից կրակը անցել է անտառային գոտի:

Լոռու մարզպետը դիմել է բանակային կորպուսի հրամանատարությանը` խնդրելով օգնություն տրամադրել եւ լրացնել հրդեհաշիջման աշխատանքներում մարդկային ուժի պակասը:

Անատոլի Մխիթարյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ զինվորների օգնությամբ հրդեհված երեք անտառային գոտիներում կրակն արդեն մարվել է:

Գուգարքի անտառտնտեսությունն առայժմ չունի հստակ տվյալներ, թե ինչ վնասներ է պատճառել հրդեհը անտառներին:

Անցած շաբաթվանից Լոռիի անտառամերձ հատվածներում բռնկված հրդեհների արդյունքում այրվել է ավելի քան 50 հեկտար խոտածածկ տարածք:
XS
SM
MD
LG