Մատչելիության հղումներ

Կիրակի օրը հանդիպել են Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կիրակի օր` մեկնել է Ճապոնիայից` այդպիսով ավարտելով ասիական երկրներ կատարած տասնօրյա ուղեւորությունը, որի ընթացքում Հարավային Կորեայում մասնակցել է Մեծ քսանի գագաթնաժողովին, իսկ Ճապոնիայում մասնակցել է Ասիական եւ Խաղաղօվկիանօսյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության համաժողովին։

Կիրակի առավոտյան Օբաման Ճապոնիայում հանդիպել է իր ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւին, որի հետ քննարկել է միջուկային սպառազինությունների կրճատման նոր ռուս - ամերիկյան պայմանագրի վավերացման հարցը։ Ըստ մեկնաբանների, Սենատում շատերը չեն ցանկանում վավերացնել պայմանագիրը, որով երկու երկրները պարտավորվում են 30 տոկոսով կրճատել իրենց զինված ուժերի միջուկային մարտագլխիկների թիվը։

Կողմերը պայմանագիրը կնքել են այս տարվա ապրիլին։

Օբաման եւ Մեդվեդեւը Ճապոնիայում քննարկել են նաեւ Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի թեման։ Օբամայի խոսքերով` «կողմերի մոտ այդ հարցում տարաձայնություններ չկան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG