Մատչելիության հղումներ

2010-ի աշնանային զորակոչի կապակցությամբ 14 բուհեր ու հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են ստորագրել, որի շրջանակներում բանակում կիրականացնեն մի շարք «լուսավորչական» միջոցառումներ:

«Այս զորակոչը յուրահատուկ է նրանով, որ հայոց բանակի նոր համալրման կազմում առաջին անգամ բավական մեծ թիվ են կազմելու ուսանողները: Մեզնից շատերը համալսարանների եւ ինստիտուտների լսարանները, գրադարանների ընթերցասրահները երկու տարով փոխարինելու են զորանոցներով, զորավարժարաններով ու մարտական հենակետերով» - ասված է հայտարարության տեքստում:

Զինկոմիսարիատներում երիտասարդները պատրաստվում են ներկայանալ զորակոչիկներին քաջալերող մշակութային եւ հայենասիրական ծրագրերով: Նախապես մշակված անհատական ծրագրերով ուսանողական կառույցներն ու հասարակական կազմակերպությունները կայցելեն զորամասեր` տեսակցելու իրենց նորակոչիկ դասընկերներին կամ կազմակերպության ներկայացուցիչներին:

Այս ծրագիրը գործում է դեռ 2000-ից, պարզապես այս տարվանից ծրագրին աջակցում է նաեւ պաշտպանության նախարարությունը: «Ծրագրի նպատակը բանակի, ուսանողության, երիտասարդության համակարգված աշխատանքի ապահովումն է», - բացատրեց Հայաստանի պետական Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ռոբերտ Մակարյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG