Մատչելիության հղումներ

ՀՀՇ-ի երիտասարդական միության ղեկավարը հրաժարական է ներկայացրել


Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) կուսակցության երիտասարդական միության նախագահ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Իմ որոշումը վերջնական է», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Կարեն Կարապետյանը` այդուհանդերձ չցանկանալով լրացուցիչ մեկնաբանություններ տալ. - «Իմ իրավունքն է առժամանակ մեկնաբանություններից զերծ մնալ»:

Այն հարցին` արդյոք պատրաստվում է նաեւ կուսակցության շարքերը լքել, Կարեն Կարապետյանը պատասխանեց. - «Ես ՀՀՇ անդամ եմ»:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում մեկնաբանելով Կարապետյանի հրաժարականը, ասաց, որ «արտառոց ոչինչ չկա, դա վաղուց պետք է լիներ` կապված Կարենի տարիքի հետ»: Արամ Մանուկյանի փոխանցմամբ` այստեղ քաղաքական որեւէ դրդապատճառ չկա:

Կուսակցությունում պատրաստվում են երիտասարդական կազմակերպության նոր համագումարին, որտեղ կընտրվի նոր նախագահ:
XS
SM
MD
LG