Մատչելիության հղումներ

logo-print

Աշխատանքից ազատվեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը


Գագիկ Սայադյանը իր դիմումի համաձայն ազատվել է Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության փոխանցմամբ` կառավարությունը նման որոշում է կայացրել այսօրվա նիստում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ երկու օր առաջ պաշտոններից ազատվել են առողջապահության նախարարի տեղակալներ Թաթուլ Հակոբյանը եւ Աբրահամ Մանուկյանը` նույնպես իրենց դիմումների համաձայն:

Կառավարության նախորդ նիստում վարչապետը խստորեն քննադատել էր գյուղատնտեսության, ֆինանսների, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ առողջապահության նախարարություններին` պարտականությունների ոչ պատշաճ կատարման եւ կոռուպցիայի համար: Առողջապահության նախարարության հետ կապված` Տիգրան Սարգսյանը պահանջել էր կատարել կադրային փոփոխություններ` ընդհուպ մինչեւ փոխնախարարի մակարդակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG