Մատչելիության հղումներ

Զինծառայողը ձորն է ընկել եւ մահացել


Անցած գիշեր Մեղրի քաղաքի «Ծիրանաձոր» թաղամասի հարակից սարից ձորն է ընկել եւ մահացել 20-ամյա զինծառայող Իշխան Մովսիսյանը:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական կենտրոնի փոխանցմամբ` դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 3:07: Դեպքի վայր մեկնած հատուկ փրկարարական ջոկատը հայտնաբերել է զինծառայողի դին եւ դուրս բերել ձորից:

Նույն աղբյուրը հայտնում է, որ Իշխան Մովսիսյանը Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի բնակիչ էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG