Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Թուրքիան ցանկանում է Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորում»


«Թուրքիան ցանկանում է, որպեսզի հայ - ադրբեջանական հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով», - Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքիան նախօրեին պաշտոնապես ստանձնեց Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Լրագրողների այն հարցին, թե կոմիտեում նախագահելու ժամանակահատվածում Թուրքիան ինչ ներդրում կարող է ունենալ «սառեցված» հակամարտությունների, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, Դավութօղլուն պատասխանել է. - «Մենք, իհարկե, ուշադրության կենտրոնում ենք պահելու «սառեցված» հակամարտությունները»:

Անդրադառնալով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարին եւ նախօրեին Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցին, ըստ որի` Թուրքիան դեռ պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալ, Դավութօղլուն նշել է, թե իրենք բազմաթիվ բնագավառներում հասել են զգալի արդյունքների:

«Մեր խնդիրն է` երկրում ապահովել ժողովրդավարության ամենաբարձր մակարդակ, եւ պատրաստ ենք դիմակայել բոլոր մարտահրավերներին», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG