Մատչելիության հղումներ

Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի նախաձեռնությամբ եւ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանավորությամբ թատրոնում անցկացվում է իտալական ֆիլմերի փառատոն:

Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին փառատոնը բնորոշեց որպես «պատուհան դեպի ժամանակակից Իտալիա»:

Կինոարվեստի հայ երկրպագուները հնարավորություն կունենան ծանոթանալ վերջին տարիներին` միայն 21-րդ դարում ստեղծված իտալական ֆիլմերին:

Փառատոնի շրջանակներում թատրոնի ճեմասրահում եւ դահլիճում կգործի գեղանկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի քանդակների ցուցահանդեսը` «Իտալական կադրեր» խորագրով: Քանդակներով ներկայացված են 20-րդ դարի իտալացի մեծագույն դեմքերը, արվեստագետները, նաեւ երեւույթները:

Մինասյանը, ով Համազգային թատրոնի գլխավոր նկարիչն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ վաղուց նպատակ ունի ներկայացնել 20-րդ դարի համաշխարհային մեծություններին` անձանց, երեւույթները. - «Հանկարծակի ստացվեց, որ սկսվեց այս ամեն ինչը իտալական գծից, որովհետեւ մտքեր կան անդրադառնալ Ֆրանսիա, ԱՄՆ, Հայաստան, եւ այլն: Սա մեծ շարք է, մեծ պրոեկտ է, որը ես անվանում եմ «Շնորհակալություն 20-րդ դարին»»:

XS
SM
MD
LG