Մատչելիության հղումներ

Արսեն Քարամյան. «Ամենաակտիվը երիտասարդության քաղաքականացված հատվածն է»


Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյան

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյան

Սպորտի եւ երիտասարդության նախարարության տվյալներով` Հայաստանում այսօր ապրում է մոտ 900.000 երիտասարդ: Փոխնախարար Արսեն Քարամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդեց, որ ամենաակտիվը երիտասարդության քաղաքականացված հատվածն է:

Հայաստանում երիտասարդ են համարվում 18-30 տարեկան մարդիկ: Մեզանում դեռ չկա որեւէ համակարգված ուսումնասիրություն այն ուղղությամբ, թե երիտասարդների քանի տոկոսն է գործազուրկ, որքան մեծ է երիտասարդների արտագաղթը: - «2001-ի բյուջեի նախագծի մեր մասնաբաժնի մեջ շեշտել ենք, որ պատրաստելու ենք «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց»», - նշեց Քարամյանը:

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխնախարար Արսեն Քարամյանը պնդեց, որ երիտասարդության ոլորտի գլխավոր խնդիրներից է որակյալ կրթությունը` ընդգծելով, սակայն, որ Հայաստանում բոլորը տառապում են բարձրագույն կրթության մոլուցքով: Նրա կարծիքով` ուսումը պետք է լինի թանկ, որակյալ եւ մատչելի բացառապես տաղանդավոր երիտասարդների համար:

Արսեն Քարամյանը նաեւ գնահատեց երիտասարդության մասնակցությունը երկրի տարբեր ոլորտների գործունեությանը` տնտեսական մասնակցությունը` անբավարար, քաղաքականը` գերազանց եւ մշակութային մասնակցությունը` բավարար:

XS
SM
MD
LG