Մատչելիության հղումներ

Բաղդադում նոր հարձակումներ քրիստոնյաների վրա. կան զոհեր եւ վիրավորներ


Առնվազն 3 մարդ զոհվել եւ 20-ը վիրավորվել են Բաղդադում այսօր տեղի ունեցած ռմբահարումների եւ ինքնասպան ահաբեկիչների հարձակումների հետեւանքով, որոնց թիրախը ակնհայտորեն քրիստոնյաներն էին:

10 օր առաջ Իրաքի մայրաքաղաքի կաթոլիկ եկեղեցում պատանդառված հարյուրավոր հավատացյալներին ազատելու գործողության ժամանակ մոտ վեց տասնյակ մարդիկ էին զոհվել: Այդ հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Ղաիդա»-ին հարող մի խմբավորում` սպառնալով ահագնացնել քրիստոնյաների դեմ հարձակումների ալիքը:

Մինչ 2003 թվականի Իրաքյան պատերազմը երկրում ապրող շուրջ 800 հազար քրիստոնյաներից Իրաքում այժմ մնացել են շուրջ 500 հազարը, ինչը բացատրվում է քրիստոնեական համայնքի եւ եկեղեցիների դեմ պարբերաբար տեղի ունեցող ոտնձգություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG