Մատչելիության հղումներ

Ահմադինեջադը եկող շաբաթ կայցելի Ադրբեջան


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը եկող շաբաթ ժամանելու է Ադրբեջան` մասնակցելու նոյեմբերի 18-ին Բաքվում անցկացվելիք մերձկասպյան երկրների գագաթնաժողովին:

ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսվում են Ահմադինեջադի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ադրբեջանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ակնկալվում են նաեւ Իրանի նախագահի հանդիպումները գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG