Մատչելիության հղումներ

Բրազիլիայի կալանավայրում հուզումների հետեւանքով 18 մարդ է զոհվել


Բրազիլիայի Մարանյան նահանգի կալանավայրում երկուշաբթի օրը սկսված խմորումների հետեւանքով 18 մարդ է զոհվել:

Բախումները տեղի են ունեցել կալանավորների խմբերի միջեւ: Associated Press լրատվական գործակալությունը հաղորդում է, որ զոհվածներից 6-ը գլխատված են:

Կալանավորները, որոնք պահանջում են բարելավել պայմանները բանտում, ինչպես նաեւ արագացնել իրենց գործերի քննությունը, 6 հսկիչների պատանդ էին վերցրել, որոնցից մեկը վիրավորվել է:

Մոտ 28 ժամ տեւած հուզումները ավարտվել են իշխանությունների հետ բանակցություններից հետո, եւ բոլոր պատանդները ազատ են արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG