Մատչելիության հղումներ

Հայկական մանկական նվագախումբը` լավագույնը Եվրոպայում


Սերգեյ Սմբատյանը նաեւ Երիտասարդական նվագախումբն է ղեկավարում
Սերգեյ Սմբատյանը նաեւ Երիտասարդական նվագախումբն է ղեկավարում

Հայաստանի մանկական կամերային նվագախումբը հոկտեմբերի 26-31-ը առաջին անգամ մասնակցել է Պրահայում կայացած «Աշնանային հեքիաթներ» փառատոնին եւ արժանացել գլխավոր մրցանակ Գրան Պրիին, ինչպես նաեւ «Գործիքյին դասական երաժշտություն» անվանակարգի առաջին մրցանակին:

Նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի խոսքով` 600 երեխաներից 23 հայ փոքրիկները դարձել են լավագույնը, քանի որ լավ են աշխատել: Հաղթանակը նոր հրավերներ ու ճամփորդությունների նոր դռներ է բացել, հաջորդ տարի առանձին ծրագրով կներկայանան նաեւ Երեւանում:

Մանկական նվագախմբի կոնցերտմայստերը եւ առաջին ջութակը 12-ամյա Մարիամն է, ով այսօր էլ հուզված հիշում է, որ ամենամեծ պատասխանատվությունն իր ուսերին էր: - «Բոլոր երեխաներն ինձ էին նայում, պատասխանատվությունը շատ մեծ էր», - նշեց նա:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կարծիքով` մեկ տարի առաջ ստեղծված նվագախումբը արդարացրեց իրեն. – «Սա մեր մասնագիտական կրթական համակարգի հաղթանակներից է, երեխաների մեծ մասը Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաներ են», - նշեց նախարարը` վստահեցնելով, որ Հայաստանն այս դաշտում լուրջ հայտ է ներակայացնում միջազգային չափանիշներին:

Պրահայում հայկական մանկական նվագախումբը կատարել է Վիվալդի, Շտրաուս, ինչպես նաեւ Կոմիտաս. – «Կոմիտասը միշտ շատ ուժեղ տպավորություն է թողնում հանդիսատեսի վրա», - իրենց հաջողության գաղտնիքներից մեկը բացեց Սերգեյ Սմբատյանը:

XS
SM
MD
LG