Մատչելիության հղումներ

logo-print
1945 թվականի նոյեմբերի 10-ին Լոնդոնում տեղի ունեցած միջազգային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան: Համաժողովից հետո ամբողջ աշխարհում նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր:

Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի փոխանցմամբ` հայկական երիտասարդական կառույցները սկսեցին ձեւավորվել 90-ականների կեսերից: - «Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնությունը ձեւավորվեց 1999-ին հայկական առաջին երիտասարդական կազմակերպության հիմքի վրա», - նշեց նա:

Այսօր Հայաստանի բնակչության շուրջ 25 տոկոսը երիտասարդներ են, եւ հենց երիտասարդության շրջանում է գրանցվել գործազրկության ամենամեծ ցուցանիշը: Ատոմ Մխիթարյանի խոսքով` վերջերս երիտասարդության շրջանում իրենց անցկացրած հարցումը պարզել է, որ 70%-ը դժգոհ է պետության վարած երիտասարդական քաղաքականությունից: - «Երիտասարդներն ուզում են ավելի մեծ ուշադրություն, ինքնադրսեւորվելու ավելի շատ հնարավորություններ, նաեւ որոշ առավելություններ` մյուս սոցիալական խավերի համեմատ», - ընդգծեց դաշնության նախագահը:

Երիտասարդական ակումբների դաշնությունը մտադիր է երիտասարդության մասին օրենքի նախագծին վերաբերող առաջարկությունների փաթեթ ուղարկել Ազգային ժողով:
Օրենքի շնորհիվ, ըստ Մխիթարյանի, կկարգավորվեն զբաղվածության, կրթության, բնակարանների հատկացման եւ մի շարք այլ սոցիալական խնդիրներ:

XS
SM
MD
LG