Մատչելիության հղումներ

logo-print

Լավրով - Նալբանդյան - Մամեդյարով հանդիպում Մոսկվայում


Այսօր Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ աշխատանքային հանդիպումը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Աստրախանում հոկտեմբերի 27-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի բանակցությունների օրակարգում են եղել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:

Ռուսաստանի արտգործնախարարությունը, իր հերթին, հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում փոխանցում է. - «Համապատասխան հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած եռակողմ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների` հանդիպման օրակարգում էին Ղարաբաղյան կարգավորման հրատապ հարցեր»:

Ադրբեջանի արտգործնախարարը, օրերս Ստամբուլում լրագրողների հետ զրույցում հայտարարելով, թե դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը «կարող է բեկումնային պահ դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում», փոխանցել էր, որ մոտ ժամանակներս ծրագրում է հանդիպել հայաստանցի պաշտոնակցի հետ` քննարկելու գագաթնաժողովին կողմերի նախապատրաստման ուղիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG