Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը առեւտրային խոշոր պայմանագրեր են կնքում


Միացյալ Նահանգները Հնդկաստանի հետ կնքում են խոշոր առեւտրային պայմանագրեր` շուրջ 10 միլիարդ դոլարի ապրանք մատակարարելու մասին:

Խոսքը, ինչպես հնդկական Մումբայ քաղաքում գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, մասնավորապես, ուղեւորատար ինքնաթիռների եւ այլ բարձրտեխնոլոգիական արտադրանքի մասին է:

Այսօր ավելի վաղ, ելույթ ունենալով «Թաջ Մահալ» հյուրանոցում, որտեղ 2008 թվականի նոյեմբերին ահաբեկիչների հարձակման զոհ էին դարձել 160 մարդ, Օբաման ասել, էր, որ Միացյալ Նահանգները եւ Հնդկաստանը «միասնական են ազատության իդեալները պաշտպանելու գործում»:

Կիրակի օրը ԱՄՆ-ի նախագահը Դելիում հանդիպում կունենա Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգխի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG