Մատչելիության հղումներ

Դատախազությունը բողոքարկել է սպա Մարտիրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը


Հայաստանի գլխավոր դատախազությունը, ինչպես շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը, վերաքննիչ բողոք է ներկայացրել Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի հրամանատար Վարդան Մարտիրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշման դեմ:

Վարդան Մարտիրոսյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր անցած ամիս` դրամաշորթության եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, իսկ ամսվա վերջին ազատ էր արձակվել` գրավի դիմաց:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG