Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը վետո է դրել «Հանրահավաքների մասին» օրենքում փոփոխությունների վրա


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վետո է դրել «Հանրահավաքների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի վրա, որը երկրի խորհրդարանն ընդունել է անցած ամիս եւ որով խստացվում է հանրահավաքներ ու երթեր անցկացնելու կարգը:

Խորհրդարանի երկու պալատների նախագահներին հասցեագրված նամակում նախագահը պարզաբանում է, որ «օրենքը բովանդակում է դրույթներ, որոնք «դժվարացնում են քաղաքացիների` ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու սահմանադրական իրավունքի իրականացումը»:

Դմիտրի Մեդվեդեւի որոշումը սատարել են ռուսաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները, մասնավորապես` Մոսկվայի հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեեւան:

Ավելի վաղ, հիշեցնենք, հանրության ներկայացուցիչները դիմել էին երկրի նախագահին` խնդրելով չվավերացնել նշված օրինագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG