Մատչելիության հղումներ

Ծնողների, բարեկամների կամ որեւէ այլ միջնորդության շնորհիվ ամուսնությունների համար այլընտրանքային տարբերակ են հանդիսանում ամուսնական բյուրոները, որոնք տարանջատում են իրենց առաքելությունը ինտերնետային ծանոթություններից:

7 տարի առաջ Երեւանում հիմնելով ընտանիքի եւ ամուսնության կենտրոն` տնօրեն Նարե Մարտոյանը չէր էլ պատկերացնում, որ երիտասարդներից բացի, իրենց ծառայություններից կօգտվեն նաեւ 50-ից բարձր տարիքի քաղաքացիները:

Զուգընկեր գտնելու նպատակով այս բյուրոյին դիմած տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներից շատերի ծանոթությունը եզրափակվել է ամուսնությամբ: Նարե Մարտոյանի խոսքով` հիմա հայուհիների մեծ մասը ոչ թե չի ցանկանում է մեկնել Հայաստանից, այլեւ դրսից են հայրենիք վերադառնում: Իր փորձից նա համոզվել է, որ վերջերս աճել է հայ կանանց հետ ամուսնանալ ցանկացող օտարերկրացիների թիվը:

Ժամանակի հետ փոխվել են ամուսնական բյուրո դիմողների պահանջները. օրինակ` նախկինի համեմատ այժմ ամուսնանալ ցանկացողները չեն հերքում, որ զուգընկերոջ սոցիալական դիրքը պակաս կարեւոր չէ:

Սեքսապաթոլոգ - հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը նշեց, որ ամուսնական բյուրոներ դիմող աղջիկներից շատերը հիմնականում ունենում են թերարժեքության զգացում եւ դժվարությամբ են շփվում մարդկանց հետ:

XS
SM
MD
LG