Մատչելիության հղումներ

Gadget կամ բազմաֆունկցիոնալ հարմարանք առօրյայում


Gadget-ը անգլերենից թարգմանվում է որպես հարմարանք: Այն շարժական բազմաֆունկցիոնալ սարք է, գործիք, որը, բացի իր հիմնական գործառույթից, կատարում է նաև մի շարք այլ հավելյալ գործողություններ, օրինակ` գրպանի համակարգիչը: Վերջին շրջանում ամենատարածված gadget-ներն են էլեկտրոնային գրքերը, լուսանկարող գրիչներն ու ներդրված ռադիոյով լուսավորող սարքերը:

Gadget-ները երբեմն նաեւ դասակարգվում են, օրինակ` հատուկ լրտեսական gadget-ներ, որոնք ավելի շատ հայտնի են Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերից եւ հաճախ անզեն աչքի համար աննկատ են մնում: Բժշկական gadget-ների դասին պատկանում են հատուկ բուժիչ թեւնոցները կամ շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված սարքերը, որոնք առօրյա կյանքում օգնում են կարգավորել արյան մեջ շաքարի քանակը:

ԱՄՆ-ի համալսարաններից մեկի հետազոտող Քեթի Փիրսը վերջերս մի ուսումնասիրություն էր անցկացրել` համաձայն որի Հայաստանում հայերը` որպես gadget, ավելի շատ օգտագործում են բջջային հեռախոսները:

ԱՄՆ-ի Դաշնային հետախուզությունների բյուրոյի տվյալներով կազմվել է անգամ ամենահաճախ գողացվող gadget-ների վարկանշային աղյուսակը: Առաջին տեղում նոութբուքերն են. 2010-ին ԱՄՆ-ում գրանցվել է դրանց գողության 109հազար դեպք: Երկրորդ հորիզոնականում հեռախոսներն ու սմարթֆոներն են, որոնց գողության դեպքերը, անցած տարվա համեմատ, աճել են 33%-ով: 130%-ով ավելացել են հեռուստացույցների, թվային տեսախցիկների, ipod-երի եւ USB կրիչների գողության դեպքերը:

Շատ մասնագետներ 2010-ի լավագույն gadget համարում են Apple-ի թողարկած iPad-ը, որի միջոցով հնարավոր է գրքեր ու թերթեր կարդալ, հեռուստացույց դիտել, խաղեր խաղալ ու տեքստեր կազմել:

XS
SM
MD
LG