Մատչելիության հղումներ

logo-print

Իրանցի կնոջ մահապատժի հարցի շուրջ անորոշությունը շարունակվում է


Իրանցի Սակինե Աշտիանիի մահապատժի հարցի շուրջ անորոշությունը շարունակվում է:

Իրանի իշխանությունները հերքում են տեղեկատվությունն այն մասին, որ մահապատժի են ենթարկել Աշտիանիին, ով մեղադրվում է ամուսնուն դավաճանելու եւ նրա սպանությանը մեղսակցելու մեջ: Իրանական կողմի փոխանցմամբ` 43-ամյա կնոջ պաշտոնական դատավճիռը դեռ չի կայացվել:

Ավելի վաղ նշվում էր, որ Աշտիանին դատապարտվել է մահապատժի քարկոծման միջոցով, սակայն հետագայում Իրանի դատարանը որոշել է նրան կախաղան բարձրացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG