Մատչելիության հղումներ

Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ նռնականետներ կարտադրեն


Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ արտադրելու են ռեւոլվերային տիպի (թմբուկային) նռնականետներ: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության եւ թուրքական Makina və Kimya (MKEK) ընկերության միջեւ:

Պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտնել է, որ նռնականետը պատրաստվելու է MKEK-ի տեխնոլոգիաների հիման վրա: Բանակցություններ են ընթանում Ադրբեջանում այդ նռնականետների համար նախատեսված ռազմամթերքի արտադրության շուրջ:

MKEK-ի գլխավոր տնօրեն Ունալ Օնսիփախիօղլուն հաստատել է համաձայնության մասին տեղեկությունը: Նա հայտնել է, որ ներկայումս թմբուկային նռնականետը ընդգրկված է թուրքական բանակի զինանոցում, եւ որ այդ զինատեսակը օգտագործվում է մերձամարտի ժամանակ:

Ադրբեջանական նույն լրատվական գործակալությունը նախօրեին հաղորդել էր, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մարտական հրթիռների համատեղ արտադրություն են սկսելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG