Մատչելիության հղումներ

Էրդողանը` Պրիշտինայի համալսարանի պատվավոր դոկտոր


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին Պրիշտինայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել:

Թուրքական Milliyet թերթի վկայությամբ, Կոսովո այցի շրջանակներում ելույթ ունենալով Պրիշտինայի համալսարանում` Էրդողանը, մասնավորապես, ասել է. - «21-րդ դարի աշխարհում չպետք է տեղ լինի խորհրդանիշների բախման համար: 21-րդ դարում հետայսու չպետք է տեղ լինի դավանանքների միջեւ թշնամության համար»:

Էրդողանը Կոսովո պաշտոնական այց է կատարել նոյեմբերի 3-4-ը: Սա Թուրքիայի վարչապետի առաջին այցն էր 2008 թվականին անկախություն հռչակած Կոսովո:

Թուրքիան Կոսովոյի անկախությունը ճանաչած 71 երկրների թվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG