Մատչելիության հղումներ

Վրաց իրավապահները հրապարակեցին լրտեսության մեջ մեղադրվողների ցուցակը


Վրաստանի ներքին գործերի նախարարությունը այսօր հրապարակել է ռուսական հետախուզության օգտին լրտեսության մեջ մեղադրանքով ձերբակալված 13 անձանց ցուցակը:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի վկայությամբ` ձերբակալվածներից 4-ը, այդ թվում հայազգի Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը, Ռուսաստանի, մյուսները` Վրաստանի քաղաքացիներ են:

«Սեիբոլտ» ընկերության գլխավոր տնօրեն Գեւորգյանը մեղադրվում է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր հետախուզական վարչությանը «այլ պետությունների ուժերի հետ Վրաստանի զինված ուժերի համագործակցության վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն փոխանցելու», իսկ նույն ընկերության վրացական մասնաճյուղի փոխտնօրեն Շիկոյանը` «գաղտնի գնումների վերաբերյալ Վրաստանի պաշտպանության նախարարության եւ այլ ընկերությունների միջեւ համաձայնություններին առնչվող տեղակատվություն փոխանցելու» մեջ:

Ձերբակալվածներից 6-ը, բոլորը` Վրաստանի քաղաքացիներ, երկրի ռազմաօդային ուժերի օդաչուներ են: Ձերբակալվածների թվում են նաեւ Գլոբալիզացիայի ինստիտուտի հիմնադիր, գործարար Բակուր Կիգուրաձեն, գործարարներ Ռուսլան Գալոգրեն, Պետրե Դավրիշաձեն, մի ռադիոմասնագետ եւ մի կապավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG