Մատչելիության հղումներ

Ավիաաղետ Կուբայում. օդանավի բոլոր 68 ուղեւորները զոհվել են


Կուբայի լեռնային շրջաններում հինգշաբթի օրը աղետի է ենթարկվել արեւելյան Սանտյագո դե Կուբա քաղաքից մայրաքաղաք Հավանա թռչող օդանավը: Ինչպես հաղորդել են երկրի քաղավիացիայի գերատեսչությունից, Aerocaribbean պետական ավիաընկերությանը պատկանող օդանավի բոլոր 68 ուղեւորները` ներառյալ անձնակազմը, զոհվել են:

Քաղավիացիայի պաշտոնյաները հայտնել են, որ օդանավի անձնակազմը զեկուցել է արտակարգ իրավիճակի մասին, ապա կապը նրանց հետ ընդհատվել է:

Օդանավի ուղեւորների թվում եղել են 28 օտարեկրացիներ` Արգենտինայից, Մեքսիկայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Վենեսուելայից եւ Ճապոնիայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG