Մատչելիության հղումներ

Օբաման Սենատին հորդորում է մինչեւ տարեվերջ վավերացնել Ռուսաստանի հետ համաձայնագիրը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Սենատին հորդորել է մինչեւ տարեվերջ վավերացնել Ռուսաստանի հետ ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր համաձայնագիրը` անվանելով այն կարեւոր Ամերիկայի ազգային անվտանգության համար:

Կոնգրեսի ընտրություններից հետո դեմոկրատական մեծամասնությունը Սենատում որոշակիորեն կրճատվել է, սակայն մինչեւ տարեվերջ փաստաթուղթը, որը այս տարվա ապրիլին ստորագրել են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները, կարող է վավերացնել նաեւ Սենատի ներկայիս կազմը:

Ռուսաստանի Պետդուման առայժմ չի վավերացրել այդ համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG