Մատչելիության հղումներ

Կոզեռնի բնակիչները բողոքում են


Երեւանի Կոզեռն (Պռոշյան 1–ին նրբանցք) թաղամասի մի խումբ բնակիչներ նոյեմբերի 4–ին իրենց բողոքներով ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել։ Հինգ տարի առաջ Կոզեռնը իրացման գոտի է համարվել, բայց մինչ այսօր այն ո՛չ իրացնում են, ո՛չ էլ հանում սահմանափակումները, ըստ որոնց բնակիչները իրենց տները վաճառելու կամ գրավադրելու իրավունք չունեն։

XS
SM
MD
LG