Մատչելիության հղումներ

Մանվել Սարիբեկյանի դին հանձնվեց Հայաստանին


Ադրբեջանական գերության մեջ մահացած Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մարմինը այսօր հայ - ադրբեջանական շփման գոտու հյուսիսարեւելյան սահմանում` Իջեւան - Ղազախ ճանապարհի հատվածում, հանձնվեց հայկական կողմին:

Հայաստանը, իր հերթին, Ադրբեջանին հանձնեց այս տարի Հայաստանի սահմանը ապօրինի հատած մի ադրբեջանցու:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Մանվել Սարիբեկյանը հայ հետախույզ էր, գերեվարվել էր սեպտեմբերի 11-ին «Լեռնային Ղարաբաղի հյուսիսարեւելյան հատվածից հայկական ուժերի իրականացրած դիվերսիոն գործողության ընթացքում»: Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու զինդատախազությունը համատեղ հաղորդագրություն տարածեցին, թե Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել:

Հայկական կողմից, սակայն, հայտարարել են, որ Սարիբեկյանը զինծառայությունն ավարտել անցած տարվա մայիսին եւ որեւէ կապ չունի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ու հատուկ ծառայությունների հետ: Հայկական կողմը նաեւ կասկածի տակ է առնում Սարիբեկյանի ինքնասպանության վարկածը:


Նաիրա Բուլղադարյան, Տավուշի մարզից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG