Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիկտոր Չերնոմիրդինի մահվան կապակցությամբ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` Ռուսաստանի նախագահի խորհրդական, նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, որի տեքստը տարածել են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Հայաստանում խոր վշտով ընդունեցինք Ռուսաստանի Դաշնության Նախագահի խորհրդական, ԱՊՀ անդամ պետությունների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ Նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ կառավարության նախկին ղեկավար Վիկտոր Չերնոմիրդինի մահվան լուրը: Հայ - ռուսական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունեցած հայտնի պետական գործչի` Վիկտոր Չերնոմիրդինի լուսավոր հիշատակը հավերժ կմնա մեր հիշողություններում»:

Չերնոմիրդինը մահացել է երեկ առավոտյան, կյանքի 73-րդ տարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG