Մատչելիության հղումներ

Պետդուման Աշոտ Եղիազարյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից


Չորեքշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության պետդուման անձեռնմխելիությունից զրկեց պատգամավոր Աշոտ Եղիազարյանին։

Ընդունված որոշումը անմիջապես ուժի մեջ է մտել եւ ուղարկվելու է դատախազություն։

Լիբերալ դեմոկրատական խմբակցության անդամ Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է խոշոր չափի գումարների մեքենայությունների մեջ։ Ավելի վաղ պետդուման չէր առարկել, որ նրա դեմ քրեական գործ բացվի։

Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ պետդուման ընդամենը երեք պատգամավորի է զրկել անձեռնմխելիությունից։ 1995 թվականին նման որոշում էր կայացվել Սերգեյ Մավրոդինի դեմ` նրա գլխավորած MMM ընկերության մեքենայությունների համար։ 1998 թվականին անձեռնմխելիությունից զրկվել էր Դաղստանից պատգամավոր Նադիր Խաչիլաեւը, նրա դեմ քրեական գործ էր հարուցվել Մախաչկալայում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։

Բացի այս որոշումներից, 2001 թվականին պետդուման անձեռնմխելիությունից մասնակիորեն զրկել էր պատգամավոր Վլադիմիր Գոլովլեւին, բայց չէր թույլատրել կալանավորել նրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG