Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանագծում ԵԱՀԿ-ի դիտարկումն անցավ առանց միջադեպերի


Հայ-ադրբեջանական սահմանագծում՝ Իջեւան-Ղազախ շրջանում, Ջողազի ջրամբարի տարածքում, ԵԱՀԿ-ն դիտարկում անցկացրեց: Այն անցավ առանց պատահարների ու միջադեպերի:

Հայ-ադրբեջանական ընդհանուր սահմանագծում հոկտեմբերին ադրբեջանի կողմից հրադադարը խախտվել է 66 անգամ, Լեռնային Ղարաբաղի հատվածից՝ 106 անգամ:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից խախտումներն անցած տարվա համեմատ ավելացել են գրեթե 1.5 անգամ: Այս տարի խախտումների թիվն անցել են 6000-ը: Արդյունքում 10 մարդ է զոհվել, 21-ը` վիավորվել է: Անցած տարի ադրբեջանական կողմից հրադադարի խախտման դեպքերն ավելի քիչ էին՝ շուրջ 4000 դեպք, ինչի հետեւանքով զոհվել էր 7 մարդ:
XS
SM
MD
LG