Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Աստանայի գագաթնաժողովը կարող է բեկումնային պահ դառնալ Ղարաբաղյան գործընթացում»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր Ստամբուլում լրագրողներին ասել է, թե դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը կարող է բեկումնային պահ դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով թուրքական Cihan լրատվական գործակալության հաղորդագրությունը, Մամեդյարովը ասել է նաեւ, որ մոտ ժամանակներս ծրագրում է հանդիպել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Աստրախանում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին եռակողմ հանդիպման ընթացքում ԱԳՆ-ների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել բանակցային գործընթացը, եւ մոտ ժամանակներս նման հանդիպում կարող է կայանալ: Այդ հանդիպման ժամանակ ԱԳՆ-ների ղեկավարները կքննարկեն Աստանայում կայանալիք գագաթնաժողովին կողմերի նախապատրաստման ուղիները», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Մամեդյարովի խոսքերով` հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը» պատրաստվել է Կովկասում խաղաղության եւ կայունության վերականգնման նպատակով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG