Մատչելիության հղումներ

Հայաստանում ձերբակալվել է ռուսաստանցի զինծառայողների սպանության մեջ կասկածվող անձ


Հայաստանում ձերբակալվել է մի անձ, ով կասկածվում է հոկտեմբերի 23-ին ռուսական ռազմակայանի տարածքում պրապորշչիկներ Արթուր Ենոքյանի եւ Արմեն Զախարյանի սպանության մեջ։ Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են Ռուսաստանի դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունից:

Կասկածյալի անունը չի հաղորդվում։

Ռուսաստանի քաղաքացիներ 27-ամյա Զախարյանի եւ 39-ամյա Ենոքյանի դիակները` կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով, հայտնաբերվել են հոկտեմբերի լույս 23-ի գիշերը` Ռուսական սահմանապահ վարչության վերակարգի հանգստի սենյակներից մեկում:

Փաստի կապակցությամբ Ռուսաստանի դատախազությանն առընթեր քննչական կոմիտեն գործ է հարուցել սպանության հատկանիշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG