Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի ընտրություններում Հայ դատի գրասենյակի սատարած թեկնածուների 90 տոկոսը հաղթել են


Երեկ Միացյալ Նահանգներում անցկացված միջանկյալ ընտրություններում Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի սատարած թեկնածուների 90 տոկոսից ավելին հաղթել են:

Ինչպես հաղորդում է գրասենյակը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում 31 նահանգներում իր սատարած 158 թեկնածուներից 152-ը գործող կոնգրեսականներ էին, որոնցից, ըստ հաղորդագրությունների, միայն 7-ն են պարտություն կրել:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի աջակցությունը վայելող 6 սենատորներից վերընտրվել են 5-ը` Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը, հանրապետական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Մարկ Քըրքը, դեմոկրատներ Բարբարա Բոքսերը եւ Բարբարա Միկուլսկին:

Գրասենյակը ընդգծում է նաեւ իր մեծ նպաստը Ներկայացուցիչների պալատում Նյու Յորքը ներկայացնելու համար պայքարում գործող կոնգրեսական, Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերի ընդդիմախոս Մայքլ ՄըքՄահոնի նկատմամբ Մայքլ Գրիմի տարած հաղթանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG