Մատչելիության հղումներ

Բաղդադում ռմբահարումների շարքի հետեւանքով առնվազն 64 մարդ է զոհվել


Իրաքի մայրաքաղաքի առավելապես շիա մահմեդականներով բնակեցված շրջաններում երեկ տեղի ունեցած ռմբահարումների շարքի հետեւանքով զոհվել է առնվազն 64 մարդ, կան շուրջ 360 վիրավորներ: Այդ մասին այսօր հաղորդում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Իրաքի առողջապահության նախարարության տվյալները:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ այս պայթյուններից ընդամենը ժամեր առաջ էր տեղի ունեցել կիրակի օրը Բաղդադի եկեղեցում պատանդառվածների ազատման գործողության ժամանակ զոհված մոտ վեց տասնյակ անձանցից մի քանիսի հոգեհանգստի արարողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG