Մատչելիության հղումներ

Հայկական լավագույն ինտերնետային կայքերը բացահայտելու համար մեկնարկել է «Armnet Awards» 2010 համահայկական վեբ-մրցույթը, որի նպատակն է գնահատել ինտերնետի հայկական հատվածում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացմանը: Մրցույթում սահմանված են 8 անվանակարգեր:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2008-2010 թվականներին ստեղծված կամ այդ ժամանակահատվածում նկատելի փոփոխության ենթարկված կայքերը, որոնք գրանցված են Հայաստանում եւ նախատեսված են հայկական շուկայի համար:

«Armnet Awards»-ի կազմակերպիչ SPMS ընկերության տնօրեն Հայկուհի Տակսիլդարյանի խոսքով` «մենք ունենք բարձր որակավորում ունեցող մասնագետներ, լավ գաղափարներ, սակայն բացակայում են մարքեթինգային գործիքների տիրապետումն ու ինովացիոն ծրագրերը»:

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով. առաջին փուլում ընտրելու է հասարակությունը, երկրորդ փուլում` միջազգային ժյուրին, որի կազմում տեղացի մասնագետներից բացի, ընդգրկված են նաեւ ոլորտի ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նորվեգիայից եւ Կանադայից:

«2-րդ փուլ են կանցնեն այն 75 կայքերը, որոնք առաջին փուլում կհավաքեն առավելագույն ձայներ», - նշեց SPMS ընկերության էլեկտրոնային մարքեթինգի բաժնի ղեկավար Ժիրայր Թերզյանը:

Մրցանակներ կտրվեն 8 կայքերի` դիզայն եւ հարմարավետություն, նորարարություն, տեխնիկական կատարում, բովանդակություն, տարվա առաջընթաց, գլխավոր մրցանակ, ժողովրդական ընտրություն անվանակարգերում : Օրանժ ընկերության կողմից կշնորհվի նաեւ մրցանակ լավագույն WAP կայքին:

Նախագծի շրջանակներում դեկտեմբերի 3-4 տեղի կունենա ինտերնետային տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված կոնֆերանս, որի նպատակն է քննարկել եւ ներկայացնել ինտերնետային տեխնոլոգիաների զարգացման ուղիները, դրանց կիրառումը բիզնեսի եւ այլ ոլորտներում:

XS
SM
MD
LG