Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը այցելում է Վրաստան. նախատեսվում է երկու երկրների միջեւ վերացնել վիզային ռեժիմը


Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին նոյեմբերի 3-4-ը այցելելու է Վրաստան։

Նրա այցի մասին երեկ հայտնել է Վրաստանի արտգործնախարարությունը։ Հաղորդագրությունում նշված է, որ Իրանի արտգործնախարարի այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել առանց վիզաների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագիր։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպելու է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ։

Մոթաքին այցելելու է նաեւ Բաթումի, որտեղ Իրանի հյուպատոսություն է բացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG