Մատչելիության հղումներ

Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան


Այսօր Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնյուլը ժամանել է Ադրբեջան։ Բաքվի օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը։

1news.az գործակալությունը հաղորդում է, որ երեկոյան նախատեսված է Գյոնյուլի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Վաղը Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի վարչապետի, ռազմարդյունաբերության նախարարի հետ, ինչպես նաեւ այցելելու է ռազմական արդյունաբերության մի շարք գործարաններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG