Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի վարչապետը պաշտոնական այց կկատարի Կոսովո


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նոյեմբերի 3-4-ը պաշտոնական այց է կատարելու Կոսովո:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, երկուշաբթի օրը այդ մասին հայտնել է Էրդողանի մամուլի գրասենյակը` նշելով, որ սա Թուրքիայի վարչապետի առաջին այցն է 2008 թվականին անկախություն հռչակած Կոսովո:

Նախատեսված են Էրդողանի հանդիպումները Կոսովոյի գործող նախագահ եւ խորհրդարանի խոսնակ Յակուպ Կրասնիքիի եւ վարչապետ Հաշիմ Թաչիի հետ:

Թուրքիայի վարչապետը կայցելի նաեւ թուրքական մշակութային ժառանգության վայրեր, կհանդիպի տեղի թուրք համայնքի ներկայացուցիչների հետ, կկատարի Թուրքիայի համագործակցության եւ զարգացման գործակալության կողմից Կոսովոյում իրականացվելիք նախագծերի հանդիսավոր բացումը:

Թուրքիան Կոսովոյի անկախությունը ճանաչած 71 երկրների թվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG