Մատչելիության հղումներ

Վեհափառը ցավակցական նամակ է հղել Պապին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը երեկ Բաղդադի Սայիդաթ ալ-Նայյաթ ասորական կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության 58 զոհերի եւ Ասորական կաթոլիկ (Քաղդեական) եկեղեցու անդամների սպանության կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Վեհափառի նամակում, մասնավորապես, ասված է. - «Դիմելով Իրաքի իշխանություններին քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունն ապահովելու կոչով` միաժամանակ խստորեն դատապարտում ենք այս անթույլատրելի արարքը, որը միջկրոնական ատելություն բորբոքելու կանխամտածված քայլ է այնպիսի մի երկրում, որտեղ մահմեդականներն ու քրիստոնյաները դարեր շարունակ ապրել են սիրո եւ խաղաղության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG